«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Մոնցա» տեղափոխվելուն, հայտնում է FootMercato-ն:
Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողը բանավոր պայմանավորվածություն ունի «Մոնցայի» հետ։
Հաղորդվում է, որ 41-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ։
Հարձակվողը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախկինում նա «ռոսոներիների» կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը: Ա Սերիայում նա անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։