Հարձակվող Լիոնել Մեսսին չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է getfootballnewsfrance.com-ը:
Ակումբը նախկինում որակազրկել էր արգենտինացուն Սաուդյան Արաբիա ուղևորության համար:
Հաղորդվում է, որ խաղացողը չի կարող պատկերացնել, որ պատժից հետո կրկին կխաղա փարիզեցիների կազմում։ Բացի այդ, խաղացողին հունից հանել է երկրպագուների վերաբերմունքն իր նկատմամբ:
Ներկայումս պայմանագիրը խզելու բանակցություններ չեն ընթանում։ Մեսսիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին մոտ է «Բարսելոնա» վերադարձին։