ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին տեղեկություն չի ստացել իր դեմ ակումբի պատժամիջոցների մասին։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է արգենտինացի լրագրող Մարտին Արևալոն։
Մեսսին բաց է թողել մարզումը Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։ Նշվում է, որ սկզբում ճամփորդությունը համաձայնեցված է եղել ՊՍԺ-ի ղեկավարության հետ, սակայն Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լորյանից» կրած պարտության պատճառով (1:3) երկուշաբթի օրը նշանակվել է մարզում։ Մեսսին չի կարողացել չեղարկել պլանները։ Ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայում տուրիզմի դեսպանն է։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է երկու շաբաթով հեռացնել ֆուտբոլիստին հանդիպումներից ու մարզումներից։
Մեսսին «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։