Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը «Փյունիկի» դեմ գավաթային խաղից առաջ մեծարել է շիրակցի չեմպիոններին ու մեդալակիրներին՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ծանրորդներ Սամվել Գասպարյանին, Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Ռաֆայել Հարությունյանին և Արա Աղանյանին:
Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներին ընդունել և պարգևատրել է «Շիրակ» ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը: Նա մարզիկներին անվանական մարզաշապիկներ և ակումբի գույներով ժամացույցներ է նվիրել: