Լիոնել Մեսսին կարող է պատժվել Սաուդյան Արաբիա մեկնելու համար։
35-ամյա հարձակվողը մեկնել է Լիգա 1-ում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստը չի համաձայնեցրել ճանապարհորդությունը ՊՍԺ-ի ղեկավարության հետ, և դա առաջացրել է նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը:
Որոշում, թե ինչպես վարվել Մեսսիի հետ, դեռ կայացված չէ։ Հնարավոր է, որ արգենտինացին տուգանվի։ Պատիժը կորոշի Ալ-Խելաիֆիին, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: