Լոնդոնի «Ֆուլհեմը» մոտ է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելուն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 12 մլն եվրո, ևս 3 մլն եվրո ՊՍԺ-ն կարող է ստանալ տարբեր բոնուսների տեսքով։ Իկարդիի և «Ֆուլհեմի» միջև պայմանագրի շուրջ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ։
Այս մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»: 21 խաղում Իկարդին դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա արգենտինացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։ Իկարդին փարիզցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։