Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ռիկարդո Օրսոլինին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
31-րդ րոպեին հյուրերի հարձակվող Արկադիուշ Միլիկը վրիպեց 11 մետրանոց նշակետից։ Իսկ 61-րդ րոպեին լեհ հարձակվողը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
«Յուվենտուսը» 60 միավորով 3-րդ տեղում է։ «Բոլոնիան» 45 միավորով 8-րդն է։