Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է, թե հնարավո՞ր է, որ հաջորդ մրցաշրջանում մնա գերմանական ակումբում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Տուխելը հեռանալու է «Բավարիայից»։
«Շատ, շատ քիչ հավանական է, որ դա կլինի «Բավարիան», քանի որ մենք ունենք պայմանավորվածություն, և այս պահին որևէ պատճառ չկա կասկածելու այդ համաձայնությանը: Նախաձեռնությունն ակումբից էր, այդպես է, և ես գոհ եմ դրանից:
Ինձ դա պետք չէ մոտիվացիան բարձրացնելու համար, քանի որ ես միշտ կենտրոնացած եմ հաղթանակի վրա, ես միշտ մտածում եմ, թե ինչպես բարելավել թիմը կամ կատարելագործել ինձ որպես մարզիչ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ն: