Հայտնի է դարձել, թե որտեղ է պատրաստվում կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդ Մարկո Ռոյսը, որն ամռանը կլքի գերմանական ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
«Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Սամիր Նասրին Canal+-ի եթերում ասել է, որ 34-ամյա կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել MLS-ում, ինչի մասին Սամիրին պատմել է անձնական զրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի և Թուրքիայի առաջնության ակումբներ։
Այս մրցաշրջանում Ռոյսը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» 39 խաղում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։