Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Մադրիդի «Ռեալում» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի դերի մասին։
Այսօր՝ մայիսի 8-ին, Իսպանիայում «Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Տոնին երկար տարիներ առանցքային խաղացող է: Նրա դերը չի կարելի թերագնահատել։ Նա հեշտությամբ հաղթահարում է ճնշումը: Նա հեշտությամբ կարգավորում է ռիթմը: Մենք պատրաստ ենք դրան: Բայց մենք միայն Տոնիի հետ չենք խաղում, մենք խաղում ենք նրա ամբողջ թիմի դեմ, որը շատ լավ է պատրաստված։ Խաղը շատ բազմակողմանի է, ուստի մեզ շատ բարդ խնդիր է սպասվում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև Գերմանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Ապրիլի 30-ին կայացած այդ խաղում Մադրիդի «Ռեալի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել Վինիսիուս Ժունիորը, իսկ «Բավարիայի» կազմում աչքի էին ընկել Լերոյ Սանեն ու Հարի Քեյնը: