Նիդերլանդների գավաթի եզրափակիչում ՊՍՎ-ն հաղթեց «Այաքսին»։
Պաշտպան Ջարեդ Բրանթվեյթի ինքնագոլը խաղի 43-րդ րոպեին առաջ մղեց ամստերդամցիներին: 67-րդ րոպեին ՊՍՎ-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Տորգան Ազարը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին ՊՍՎ-ի ֆուտբոլիստները (3:2):
Հիշեցնենք, որ Էյնդհովենը ներկայացնող թիմը գլխավորում է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը։
Ակումբը 11-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։