«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը պատասխանել է քննադատներին, ովքեր նրա հետ այլևս հույսեր չէին կապում «Արսենալից» հեռանալուց հետո:
«Շատերը կարծում էին, որ իմ կարիերան ավարտված է ֆուտբոլում։ Նրանք ասում էին, որ ես հաջողության չեմ հասնի, որ «Լիոնը» սխալվել է՝ ստորագրելով ինձ հետ պայմանագիր։
Ես ուզում էի ապացուցել, որ ակումբը ճիշտ ընտրություն է կատարել՝ համագործակցելով ինձ հետ»,- Լակազետի խոսքերն է մեջբերում TBR-ը:
Հարձակվողը Լոնդոնի «Արսենալում» հանդես է եկել 2017-ից 2022 թվականներին, իսկ 2022 թվականին պայմանագիր է կնքել «Լիոնի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 33 խաղում դարձել է 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: