Ֆրանսիական ՊՍԺ-ի հանդերձարանում չեն ցանկանում տեսնել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին, ով այժմ փարիզյան ակումբից վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո փարիզյան թիմի ֆուտբոլիստներն այլևս չեն ցանկանում Պարեդեսին տեսնել հանդերձարանում։ Ավելին, եթե նույնիսկ իսպանացի պաշտպանը հաջորդ ամառ պայմանագրի ավարտին լքի ֆրանսիական ակումբը, դա չի փոխի արգենտինացու նկատմամբ վերաբերմունքը, քանի որ հարձակվող Կիլիան Մբապեն կիսում է Ռամոսի կարծիքը։
28-ամյա Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Յուվենտուսը» չի գնի ֆուտբոլիստին ֆրանսիական ակումբից։
























































