Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի տնային խաղում, որը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել 2:0 հաշվով:
MisterChip թվիթերյան էջը հայտնում է, որ «սերուցքայինները» միանգամից մի քանի ցուցանիշ են թարմացրել` կապտանռնագույնների հետ դիմակայություններում: Նախ, թիմը հավասարվել է «Բարսելոնային» կլասիկոներում տարած հաղթանակների քանակով (96): Ընդ որում, Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալն» ավելի հաճախ է հաղթել` 73-ը 72-ի դիմաց:
«Արքայական ակումբը» նաև շրջանցել է կատալոնացիները Պրիմերայում խփած գոլերի քանակով` 6152-ը 6151-ի դիմաց:
«Ռեալը», վաստակելով 56 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է բարձրացել: «Բարսելոնան» 55 միավորով 2-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի «Բետիսի» հետ: Խաղը կկայանա մարտի 8-ին: Իսկ «Բարսելոնան» տնային խաղ կանցկացնի «Ռեալ Սոսյեդադի» հետ (մարտի 7):