Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 12:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:
Նշենք՝ Թևանյանը 0:1 հաշվով պարտվելուց հետո երեք րոպեում հաշիվը դարձրեց 12:1 և կամային փայլուն հաղթանակ տարավ:
Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ: