Վահագն Դավթյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, քանի որ արդեն Բելգիայում աշնանը կայանալիք աշխարհի առաջնության համար վարկանիշ է ձեռք բերել օղակների վարժությունում:
Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը կանցկացվի մայիսին Եգիպտոսում: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Այնուհետև, Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը Challenge Cup-ի կմասնակցեն բուլղարական Վառնա քաղաքում:
Բելգիայում սեպտեմբերի վերջին մեկնարկելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի թիմը 14-օրյա ուսումնամարզական հավաքի կանցկացնի Թբիլիսիում: Թիմում առաջին անգամ նաև մերսող կընդգրկվի: Հակոբ Սերոբյանի խոսքով՝ ԱԱ-ում մեր թիմը պայքարելու է Փարիզի 2024 թվականի Օլիմպական խաղերի ուղեգիր նվաճելու համար: