Իսպանիայի 26-րդ տուրի շրջանակում «Աթլետիկը» ընդունել էր «Վիլյառեալին» (1:0):
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Գարսիան, ով 56-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոց հարվածը: 66-րդ րոպեին Ինիակի Ուիլիամսը չկարողացավ իրացնել ևս մեկ 11 մետրանոց:
Այսպիսով, «Աթլետիկը» ընդհատեց 4 խաղերից բաղկացած առանց հաղթանակների շարքը:
Գոլը և չիրացված 11 մետրանոցը կարող եք դիտել ՝ այստեղ:
Այս հաղթանակից հետո, Գարիտանոյի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: «Վիլյառեալը» իր ակտիվում ունի 38 միավոր և գտնվում է 8-րդ տեղում: