ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն եվրոպական թոփ-5 առաջնությունների լավագույն ասիստենտների զբաղեցնում են առաջին հորիզոնականը:
Իրենց առաջնությունների վերջին հանդիպումներում երկուսն էլ իրենց 14-րդ գոլային փոխանցումն են կատարել լիգաներում։ Մեսսին գոլային փոխանցում է կատարել Սերխիո Ռամոսին, իսկ Դե Բրույնեն Էրլինգ Հոլանդին է օգնել գոլ խփել:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում հասել է 100 գոլային փոխանցման նշակետին, իսկ Մեսսին ակումբային մակարդակով գոլերի ռեկորդ է սահմանել Եվրոպայում՝ առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը հրաժարվել է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրից և հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ: Մեսսին Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում հինգ գոլ ունի։
























































