«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» հետ խաղում տեղի ունեցած սկանդալը: Մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորել են մրցակցի նախագահ Դիտմար Հոպին, ու մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը: Հանդիպման մնացած ժամանակը թիմերն անցկացրել են դաշտի կենտրոնում պարզապես գնդակը միմյանց փոխանցելով.
«Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: «Բավարիան» ու «Հոֆենհայմը» պետք է միավորվեինք: Սա ուժեղ գործողություն է: Նման բան չպետք է տեղի ունենա: Մենք ստիպված էինք միավորվել տրիբունաներում գտնվող հիմարների դեմ:
Մտադիր չէ գնալ տրիբունա, բայց չափազանց հիասթափված էի այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Այն ամենն, ինչ թիմը արեց խաղի ընթացքում, կորավ: Սա է զայրացնում»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Bayern & Germany թվիթերի էջը: