«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման նախօրեին գնահատել է իր թիմի արդյունքները վերջին հանդիպումներում։
«Չելսիի» հետ խաղում մենք մեկ միավոր ենք վաստակել, և սա փոքր քայլ է ճիշտ ուղղությամբ։ Եվ ինձ համար կարևոր է, որ ակումբը նորից թափ հավաքի և նորից սկսի հաղթել։ Ակնհայտ է, որ երբ մենք չունենք մեր երկրպագուների աջակցությունը, ամեն ինչ մի փոքր այլ է։ «Լիվերպուլը» պարզապես պետք է ավելի լավ խաղա արտագնա խաղերում. Մենք ցանկանում էինք հաղթել, բայց ի վերջո անցած խաղի համեմատ ճիշտ ուղղությամբ քայլ արեցինք, ուստի պետք է շարունակենք զարգացնել այն։ Մենք հիանալի կազմ ունենք և բարձր մակարդակի խաղացողներ: Մենք պետք է դա նորից ցույց տանք, ինչպես դա արեցինք որոշ հանդիպումներում։ Իսկ հետո կտեսնեք, որ «Արսենալի» հետ խաղային տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ցավոք սրտի, մենք հաճախ ցույց չէինք տալիս մեր մակարդակը և կորցնում միավորներ, բայց գիտենք, թե ինչի ենք ընդունակ,- Գակպոյի խոսքերն է մեջբերում 90min-ը։
























































