Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մասնակիցների ցանկը հաստատում է աշխարհամասի օլիմպիական կոմիտեն: ԵՕԿ –ը արդեն պաշտոնապես ամրագրել է մեր երկրի առայժմ հինգ մարզիկ – մարզուհիների անունները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին մեկնարկելիք երրորդ մազահանդեսին մասնակցելու իրավունքը Հայաստանից առաջինը նվաճել է երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը:

Հաջորդը նույնպես մարզուհի է՝ Անիտա Մակյանը: Նա կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ է: 68 կգ քաշային կարգում երևանցին դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն: Մարզվում է հարազատ եղբոր ՝ Դավթի ղեկավարությամբ և նրա ուղեկցությամբ վարկանիշային միավորներ է վաստակել նաև Իսպանիայի Գվադալահարա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Կանանց եռյակում հերթական ներկայացուցիչը Քրիստինե Մանգասարյանն է: Եվրոպական խաղերում նա հանդես կգա թեքբոլ մարզաձևում: Կմասնակցի անհատական և խառը զուգախաղերում, որտեղ հանդես կգա Ռաֆայել Վարդանյանի հետ: Տղամարդկանց զուգախաղերում ներկայացված կլինի Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը: Վերջինը, ի դեպ, իր ունակությունները կդրսևորի նաև մենախաղերում:
Թեքբոլի մեր եռյակը վարկանիշային միավորներ է վաստակել Սկոպյեի, Մադրիդի և Պոդգորիցայի միջազգային մրցաշարերում:

Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մասնակիցների շարքը աստիճանաբար խտանում է:
























































