Իսպանական «Սևիլիան» դիտարկում է իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին տարբերակներ է փնտրում գալիք ամառային տրանսֆերային պատուհանում կազմն ուժեղացնելու համար՝ ակումբի անբավարար արդյունքների պատճառով այս մրցաշրջանում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Սիմեոնեին, ով Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։
27-ամյա Ջովանի Սիմեոնեն այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ խաղադաշտում խաղալով ընդամենը 669 րոպե: Արգենտինացի հարձակվողը դարձել է ութ գոլի հեղինակ։ Սիմեոնեի պայմանագիրը «Վերոնայի» հետ, որտեղից նա վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», նախատեսված է մինչև 2026 թվականը։
























































