Մելբուռնում ավարտվել է Ֆորմուլա 1-ի Ավստրալիայի Գրան Պրին։ Մրցավազքի վերջում առաջատար էին Red Bull-ից Մաքս Ֆերստապենը, Mercedes-ից Լյուիս Հեմիլթոնը և Aston Martin-ից Ֆերնանդո Ալոնսոն:
Արդյունքում՝ Ֆերստապենը հաղթեց Գրան պրին, Հեմիլթոնը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Ալոնսոն՝ երրորդ։
58 պտույտներից 56-ում մրցավազքը դադարեցվել է կարմիր դրոշներով: Այս դադարը երրորդն էր մրցավազքում: Մինչ այդ Քևին Մագնուսենը Ալեքս Ալբոնը, Շարլ Լեկլերը և Ջորջ Ռասելը դուրս էին մնացել մրցավազքից։ Մրցավազքի վերսկսումից հետո Պիեռ Գասլին, Էստեբան Օկոնը, Նիկ դե Վրեյը և Լոգան Սարջենթը վթարի են ենթարկվել։ Ալոնսոն, որը լավագույն եռյակում էր, բախումից հետո նահանջեց 11-րդ հորիզոնական։
Բանակցություններից հետո կազմակերպիչները որոշեցին ավտոարշավորդներին տեղավորել մեկնարկային ցանցում այն հերթականությամբ, որը սկսել էին երրորդ դադարից առաջ: Ավտոարշավորդները մեկ շրջան անցկացրին փեյս-քարի ուղեկցությամբ, ինչպես նաև անցան վերջին շրջանը՝ առանց մրցակիցներին շրջանցելու իրավունքի։
Ավստրալիայի Գրան Պրի
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 58 շրջան
2. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) +0,179
3. Ֆերնանդո Ալոնսո (Աստոն Մարտին) +0,769