Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնություննում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը չեմպիոն է դարձել է օղակներ վարժությունում։
Այսպիսով՝ Մանուկյանն այսօր դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Էրիկ Բաղդասարյանն օղակներ վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Ավելի վաղ Համլետ Մանուկյանը դարձել էր մրցաշարի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն։