«Մեծ սաղավարտի» շրջանակում ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը մեկնարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Մրցաշարին մասնակցում է 83 երկրի 600 մարզիկ: Այսօր մեկնարկելէ Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նա մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Դարխան Կոիբագարին։
Հավելենքլ, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարին կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7-14-ը: