Կարատեիստ Անիտա Մակյանը կմասնակցի Եվրոպական ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Կրակով քաղաքում։
Հայաստանի կարատեի ֆեդերցիայից նշում են՝ սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի կարատեի պատմության մեջ։
Հիշեցնենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում: Բացման արարողությունը կկայանա Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:
Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ 26 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: