«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ։
Մերսիսայդցիները երկար ժամանակ համարվում էին 19-ամյա խաղացողի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին:
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ և մոտ 100 մլն ֆունտ (մոտ 113 մլն եվրո) տրանսֆերային պաշտոնական առաջարկ է արել։
Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 110 միլիոն եվրո: Նշվում է, որ «Բորուսիան» իր հերթին մտադիր է երկարաձգել պայմանագիրը անգլիացու հետ, որպեսզի նրան ևս մեկ մրցաշրջան պահի իր թիմում։