«Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» այս ամառ կփորձեն կազմակերպել հարձակվողի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, իսկ հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո։
Սակայն նշվում է նաև, որ լիսաբոնյան ակումբը չի ցանկանում բաժանվել իր հարձակվողից և մտադիր է մոտ ժամանակներս նոր պայմանագիր առաջարկել խաղացողին։
21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում 24 գոլ է խփել:
























































