«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են և հաջողությամբ շարժվում են դեպի եզրափակիչ փուլ։ Վերջին մանրամասները քննարկվում են, նոր պայմանագիրը կարող է նախատեսված լինել 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախկինում Կանտեն լոնդոնցիների կազմում հանդես է եկել «Չարլթոնի» դեմ խաղում (3:0): Սա նրա առաջին ելույթն է խաղադաշտում 2022 թվականի օգոստոսից ի վեր, երբ նա խաղադաշտից դուրս էր մնացել մկանային վնասվածքի պատճառով: Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Կանտեն անցկացրել է 2 հանդիպում՝ առանց գոլի։
Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ հաշվարկված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա «Չելսիում» է 2016 թվականից։
























































