«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների համար:
Նորվեգացին միացել է «Քաղաքաբնակներին» անցած ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը, սակայն նրա խաղն արդեն համոզել է ակումբին սկսել աշխատել նոր պայմանագրի վրա:
Ըստ Sun Sport-ի, 22-ամյա հարձակվողի շրջապատը «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին հայտնել է, որ հետաքրքրված է բանակցություններով:
Հարձակվող Յուլիան Ալվարեսը վերջերս նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, իսկ մանչեսթերյան գրանդը կարծում է, որ Հոլանդը կհետևի իր արգենտինացի գործընկերոջ օրինակին։
























































