Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Մեծ սաղավարտի մրցաշարը։ Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցում են այդ մրցաշարին։
Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։ 1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը պարտվեց ուզբեկ մարզիկ Նոմոնովին։
Մարտի 31-ից հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: