«Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել 7 ֆուտբոլիստից:
Ակումբում ցանկանում են բաժանվել հարձակվող Նիկոլա Պեպեից, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Նիցայում»: Լոնդոնցիները ֆուտբոլիստին գնել էին «Լիլից» 2019 թվականի օգոստոսին 80 միլիոն եվրոյով, սակայն խաղացողը չարդարացրեց ղեկավարության սպասելիքները։
«Արսենալը» բաց է նաև դարպասապահ Ալեքս Ռունարսոնի, պաշտպաններ Պաբլո Մարիի, Սեդրիկ Սոարեշի, Նունո Տավարեշի և կիսապաշտպաններ Սամբի Լոկոնգայի, էյնսլի Մեյթլենդ-Նայլսի տրանսֆերային առաջարկների համար:
Բացի այդ, ակումբում հարցականի տակ է հարձակվող Ֆոլարին Բալոգունի ու պաշտպաններ Կիրան Տիրնիի ու Ռոբ Հոլդինգի ապագան։