«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատրաստ է գլխավորել «Տոտենհեմը»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 35-ամյա մարզիչը բաց է անգլիական ակումբի հետ բանակցությունների համար։
Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է գերմանացի մարզչով «Բավարիայից» հեռացվելուց հետո և թիմի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագայի անորոշության ֆոնին:
Երեկ՝ մարտի 24-ին, «Բավարիան» հայտարարեց Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը։
























































