Պրեմիեր լիգան «Էվերթոնին» կասկածում է ֆինանսական խախտումների մեջ։
Լիգան հայտարարել է, որ խոսքը 2021/22 մրցաշրջանում շահութաբերության և կայուն զարգացման կանոնների հնարավոր խախտումների մասին է։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ եթե այս խախտումներն ապացուցվեն, ակումբը կարող է տուգանվել կամ նրանից կարող են միավորներ հանվել:
«Էվերթոնը» հերքում է իր մեղքը և պատրաստ է անկախ հանձնաժողովի առջև ապացուցել իր անմեղությունը:
Թիմը Պրեմիեր լիգայում 15-րդն է՝ դուրս մնալու գոտուց երկու միավորով առաջ։
























































