ՄՅՈՒ-ի նախկին խաղացող Ռոբին վան Պերսին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Սա նրա լավագույն մարզավիճակն է ողջ կարիերայի ընթացքում։ Ներկայումս նա շատ կենտրոնացած է ու ֆիզիկապես պատրաստ։ Ռեշֆորդը բավականություն է ստանում գործընթացից։ Նա ի զորու է ցանկացած խաղի ելք վճռել։ Չնայած նրա հաջողությունները նաև մարզչական շտաբի և թիմակիցների արժանիքն են։ Այդ տղան ուրախություն է պարգևում երկրպագուներին։ Նրան հետևելը հաճելի է»,- վան Պերսիի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդն անցկացրել է 26 խաղ, դարձել 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։