Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեթրինը շնորհավորել են անգլիացի հարձակվող Հարի Քեյնին՝ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։
«Առաջատարը խաղադաշտում և դրա սահմաններից դուրս, իսկ այժմ՝ Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու:
Այս ամենը քո փայլուն կարիերայի վկայությունն է, Քեյն: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,- գրել են արքայազնն ու արքայադուստրը Twitter-ում։
Հինգշաբթի՝ մարտի 23-ին, Քեյնը խփեց իր 54-րդ գոլը Անգլիայի հավաքականի կազմում Եվրո 2024-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում՝ շրջանցելով Ուեյն Ռունիին (53) և դառնալով ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։