Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է հարձակվող Հարի Քեյնի՝ Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալը:
Նա իրացրեց 11 մետրանոցը Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում (2-1)՝ խփելով հավաքականում իր 54-րդ գոլն ու շրջանցելով այդ ցուցանիշով Ուեյն Ռունիին:
«Ռեկորդը գերազանցելն այնպես, ինչպես նա արեց՝ հաշվի առնելով նորագույն պատմությունը, նրա բնավորության և մտածելակերպի ուժի վկայությունն է: Ես երջանիկ եմ նրա և նրա ընտանիքի համար, նա հիանալի մասնագետ է»,- Սաութգեյթին է մեջբերում BBC-ն։
Առաջին տուրից հետո Անգլիան 3 միավորով C խմբում 2-րդն է։