Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական խաղում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-1):
«Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք, բայց ընդմիջումից հետո շատ դժվար էր: Մենք ցույց տվեցինք երկու տարբեր խաղակեսեր։
Սկզբում հիանալի վերահսկում էինք խաղը և թույլ չէին տալիս մրցակցին արդյունավետորեն ճնշում գործադրել, կարող էինք երրորդ գոլը խփել… Երկրորդ խաղակեսի սկզբում մի քանի սխալ որոշումներ կայացրինք, որոնք փոխեցին խաղի ընթացքը»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին տուրից հետո Անգլիան C խմբում 3 միավորով 2-րդն է, Իտալիան 4-րդն է։