«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շրջանցել է Ուեյն Ռունիին՝ դառնալով Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Եվրո-2024-ի ընտրական խաղում 29-ամյա հարձակվողը 54-րդ գոլը խփեց Իտալիայի դեմ խաղում։ Ռունին հավաքականի կազմում խփել է 53 գոլ։
Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը, որն ընդգրկված է C խմբում, հյուրընկալվել էր Իտալիային։
Հանդիպումն ավարտվել է Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։