Յուլիան Նագելսմանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» որոշել է պաշտոնանկ անել Նագելսմանին և նշանակել Թոմաս Տուխելին։
Անգլիական ակումբը ևս բանակցություններ է վարել Տուխելի հետ, սակայն այժմ Լոնդոնում ստիպված կլինեն անցնել այլ տարբերակների: Նրանցից մեկը կլինի հենց Նագելսմանը։
Նշվում է նաև, որ 35-ամյա մարզչի հեղինակությունը դժվար թե տուժի պաշտոնանկության արդյունքում։ «Տոտենհեմը» 49 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայում։