«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատասխանել է լրագրողների հարցին, թե ով է ավելի լավը՝ իր թիմակից Վիրջիլ վան Դե՞յկը, թե՞ Ֆրանսիայի հավաքականի իր թիմակից Դեոտ Ուպամեկանոն։
«Ի՞նչ հարց է սա։ Դուք չեք կարող համեմատել նրանց իրար հետ: Ուպամեկանոյի հետ մենք նույն կատեգորիայում ենք, և պետք է ասեմ, որ նա շատ ուժեղ խաղացող է։ Բայց վան Դեյկը. ես նրան այլ մոլորակ կուղարկեի:
Մենք դեռ հեռու ենք այն ձեռքբերումներից, որոնց նա հասել է։ Չնայած ես չեմ կասկածում, որ մի օր մենք կկարողանանք հասնել նրան։ Նա խաղադաշտում յուրահատուկ աուրա ունի, դա միշտ կարելի է զգալ։ Նրա հետ ելույթ ունենալը բացառիկ հնարավորություն է։ Բայց ես նաև պետք է կենտրոնանամ կարիերայիս վրա և չնայեմ նրան անընդհատ որպես երկրպագու»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։