«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գաբոնցին ակնկալում է վերադառնալ իսպանական թիմ այն պատճառով, որ լոնդոնյան ակումբն այլևս հույսեր չի կապում իր հետ։ Սակայն «Բարսելոնան» ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կարող է բարդացնել տրանսֆերը։
Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած հատվածում, նախքան «Չելսի» տեղափոխվելը։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։