ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Լուի Սահան գովեստի խոսքեր է ասել թիմի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդի հասցեին:
«Կարծում եմ՝ Ռեշֆորդն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ է։ Մարդիկ պետք է հասկանան, որ նա խաղացել է մի թիմում, որն անցումային շրջան էր ապրում։ Նա միացավ թիմին, երբ 17 կամ 18 տարեկան էր և հնարավորություն չուներ խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Մոնակոն» էր, ինչպես Մբապեն, երբ «Մոնակոն» խաղում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Ռեշֆորդը նույնպես չի խաղացել այնպիսի առաջնությունում, ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ ՊՍԺ-ն այսքան տարի գերիշխում է:
Միայն հիմա, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմք ունի, Ռեշֆորդը կարողացավ փայլել և ցույց տալ, որ լավագույն խաղացողների թվում է: Պատկերացրեք, թե ինչ կլինի մեկ կամ երկու մրցաշրջանից հետո։ Նա արդեն շատ գոլեր է խփել ու միջազգային ասպարեզում ինքնահաստատվել է։ Նա դարձել է հայտնի և շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է նա առաջադիմում, քանի որ վերջին մեկուկես տարին նրա համար մղձավանջ է եղել»,- Սահայի խոսքերն է փոխանցում olbg.com-ը: