Մադրիդի «Ռեալը» կփորձի 2024 թվականին ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան թիմը ծրագրում է բաժանվել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայից 2023/24 մրցաշրջանից հետո։ «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ նորվեգացին կկարողանա լիովին փոխարինել ֆրանսիացուն։
Նաև ակումբը չի հրաժարվում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մտքից։ Պերեսը կցանկանար թիմում տեսնել երեք հարձակվող Մբապե – Հոլանդ – Վինիսիուս:
Հաղորդվում է, որ նորվեգացի հարձակվողի պայմանագրում կա 200 մլն եվրոյի հրաժարագնի կետ, որն ակտիվանում է 2024 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: