Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մարտ ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։
Ցանկում ներառված են չորս մասնագետներ.
Միկել Արտետա («Արսենալ»)՝ չորս հանդիպում, չորս հաղթանակ, ընդհանուր հաշիվը՝ 14:3;
Ռոբերտո Դե Ձերբի («Բրայթոն»)՝ երեք հանդիպում, երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի, ընդհանուր հաշիվը՝ 7:2;
Ունայ Էմերի («Ասթոն Վիլա»)՝ երեք հանդիպում, երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի, ընդհանուր հաշիվը՝ 5:1;
Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)՝ երկու հանդիպում, երկու հաղթանակ, ընդհանուր հաշիվը՝ 3։0։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Արսենալը»՝ 28 խաղից հետո վաստակելով 69 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 61 միավորով 27 խաղից հետո երկրորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երրորդն է։