«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին «Արսենալի» դարպասը գրավելն Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (3:1) իր լավագույն պահն է անվանել «կարմիր սատանաների» մարզաշապիկով խաղալուց ի վեր։ Այդ խաղում բրազիլացին իր նորամուտը նշեց ակումբում։
«Կարծում եմ՝ իմ առաջին գոլն իմ ամենասիրելի պահն է։ Երազի պես էր: «Մանչեսթեր Յունայթեդի» իմ նորամուտը «Օլդ Թրաֆորդում» նշեցի «Արսենալի» դեմ մեծ խաղում և գոլ խփեցի: Ավելի կատարյալ պահ անհնար է պատկերացնել»,- Անտոնիի խոսքերն է մեջբերում GQ Sports-ը։
23-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» ընթացիկ մրցաշրջանի սկզբում: