Շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառվել Կատարի շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանիին, որը գլխավոր ֆավորիտն է։ Եվ, ըստ Politico պարբերականի, Մեծ Բրիտանիայի կառավարության որոշ պաշտոնյաներ ողջունում են հնարավոր գործարքը:
Մեծ Բրիտանիայի առևտրի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ Անգլիան պետք է նպատակ դարձնի ընդունել օտարերկրյա ներդրումներ Մերձավոր Արևելքից, լինի դա ֆուտբոլ, թե «կանաչ» էներգիա:
Միացյալ Թագավորության կառավարության մեկ այլ կարևոր գործիչ, նախարար, որը մեծապես շահագրգռված է գործարքով, ասել է, որ շեյխի առաջարկը կարող է լավ ներդրում լինել երկրում՝ ապահովելով վաճառքից հանրային օգուտները: Երկու պաշտոնյաներն էլ խոսել են անանու մնալու պայմանով։