«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը գերմանացուն իդեալական ձեռքբերում է համարում։ Մադրիդի «Ռեալը» տպավորված է, որ Հավերցը կարող է խաղալ մի քանի դիրքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան թիմը նախատեսում է ամռանը մաքրել կազմը և վաճառել առնվազն 11 խաղացողի։
23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։