Հարձակվող Էրլինգ Հոլանդի վնասվածքը լուրջ չէ։ Հիշեցնենք, որ երեկ հարձակվողը թեթև վնասվածքի պատճառով լքել է Նորվեգիայի հավաքականի ճամբարը։
Լրագրող Փոլ Հերսթի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել Նորվեգիայի հավաքականի բժշկական շտաբի հետ։ Սկանդինավյան հավաքականից «քաղաքաբնակներին» հայտնել են, որ Հոլանդի վնասվածքը լուրջ չէ։
«Մանչեսթեր Սիթին» ակնկալում է, որ Հոլանդը կկարողանա մասնակցել «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, որը կկայանա միջազգային հանդիպումներով պայմանավորված ընդմիջումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբի կազմում վերջին երկու խաղում Հոլանդը խփել է 8 գոլ։