Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ծրագրում է նոր մարզադաշտ կառուցել «Սթեմֆորդ Բրիջի» տեղում՝ 2,3 միլիարդ եվրոյով, հայտնում է Daily Mail-ը:
Նոր մարզադաշտը կընդունի մոտ 60 հազար հանդիսական։ Լոնդոնցիների ներկայիս մարզադաշտը ներկայումս ի վիճակի է ընդունել մոտ 41 հազար երկրպագու։
Ըստ հրապարակման՝ շինարարության դեպքում ակումբը պետք է տեղափոխվի այլ մարզադաշտ առնվազն 4 մրցաշրջանով։ Հավանական է, որ «Չելսին» մի քանի մրցաշրջան կխաղա Մեծ Բրիտանիայի գլխավոր մարզադաշտում՝ «Ուեմբլիում», կամ «Ֆուլհեմի» մարզադաշտում՝ Քրեյվեն Քոթեջում:
«Չելսիի» ներկայիս մարզադաշտը՝ «Սթեմֆորդ Բրիջը», կառուցվել է 1877 թվականին։ Լոնդոնյան ակումբն այս մարզադաշտում հանդես է գալիս 1905 թվականից։